«RussiaToday» հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը նմանություն է գտել իր ու հանրանաճաչ մոդել Քիմ Քարդաշյանի միջև։ Լրագրողն իր տելեգրամյան ալիքում նշել է, որ ինքն ու Քարդաշյանն ազգային նույն պատկանելությունն ունեն։ Նա նաև ընգդծել է, որ ինքն ու Քիմ Քարդաշյանը նույն տարում են ծնվել և որովայնի նույն չափսն ունեն, նույն հասակն ու ոտքի չափսը։
«Բայց որքան տարբեր ճակատագրեր։ Ակնհայտորեն խնդիրը որովայնի չափերը չեն»,- իր բլոգում գրել է լրագրողը։



