Մարգարիտա Սիմոնյանին նույնպես արգելել են մուտ...

ՀՀ կառավարությունն արգելել է «Россия Сегодня» մեդիա խմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի մուտքը Հայաստան։ Այս մասին նա գրել է իր Telegram-ալիքում։ 

«Կոնստանտին Զատուլինին, ով երկար տարիներ կատաղի կերպով աջակցում է Հայաստանին, երկրի ներկայիս ղեկավարությունն արգելել է մուտք գործել Հայաստան։ Ի դեպ, ինձ նույնպես»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ երեկ հայտնի դարձավ, որ արգելվել է Զատուլինի մուտքը Հայաստան։ Զատուլինը հաստատել էր լուրը՝ նշելով, որ նման նամակ է ստացել, և նման որոշումն իր համար վիրավորական է։