Հայ-թուրքական սահմանին գտնվող Մարգարայի անցակետը պատրաստ կլինի մոտ մեկ շաբաթից: Տեղեկությունը լրագրողներին փոխանցել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:
«Կար պայմանավորվածություն այն մասին, որ դիվանագիտական անձնագիր ունեցող և 3-րդ երկրի քաղաքացիները կարողանան հատել Հայաստանի և Թուրքիայի սահմանը, և այդ առումով կար հրատապություն՝ այդ ամեն ինչը կազմակերպելու: Իսկ եթե Մարգարայի կետ այցելեիք, կտեսնեիք, որ այն որևէ կերպ չէր կարող սպասարկել որևէ քաղաքացու, հին, մաշված շինություններում որևէ ենթակառուցվածք չկար, հետևաբար, կարելի է ասել, որ զրոյից նոր կետ է կառուցվել, որը կարող է գոնե մարդատար հոսքերը սպասարկել»,-ասել է ՊԵԿ նախագահը:



