Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն...

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատանքային այցով գտնվում է Ստրասբուրգում: Այցի շրջանակներում հուլիսի 3-ին Պաշտպանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարության և մարդկային արժանապատվության հարցերով գլխավոր տնօրեն Մարյա Ռուտանենի հետ։ Հայտնում են ՄԻՊ-ից։

Քննարկվել են մարդու իրավունքների մի շարք բնագավառներին առնչվող հարցեր, իրավահավասարության երաշխավորման և հակախտրականության ոլորտում առկա մարտահրավերները։ 

Անահիտ Մանասյանն ընդգծել է ատելության խոսքի, խտրականության, անհանդուրժողականության մթնոլորտի հաղթահարման նպատակով լայնածավալ աշխատանքներ իրականացնելու կարևորությունը: Այս համատեքստում Պաշտպանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ հատկապես կարևորելով Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության համակարգի զարգացման գործում համատեղ ծրագրերը։

Կողմերը փոխգործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել: