Հերիք ա, եկել է ժամանակը, որ էդ դերասանական բաները պետք է ավարտվի։ Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ խոսելով սիրո եւ թվշյա հեղափոխության մասին։
«Ես նորից եմ ասում՝ ամեն ինչը դա կտեսնեք։ Ես նորից եմ ասում՝ ամեն ինչը իրոք գալիս է ժամանակը ինչը սկիզբ ունի հասկանում ես մարդիկ պետք է լիարժեք գործով զբաղվեն։ Բամբասանքով, մուտիլովկեքով, դատարկ–դատարկ խոսալով, մարդիկ հոգնել են, նույնը արդեն ես եմ հոգնել։ Նորից եմ ասում՝ մարդը պետք է գործ անի, էսօր գնալով ոչ մի առաջընթաց չի լինում, ոչ մի զարգացում, պետք է միասնական հարցը քննարկվի, որը դա օգուտ է երկրին, տնտեսությանը, ժողովրդին։ Եթե էսօր հարցը բարձրացվում ա, գյուղացին հողից բերք չի ստացել, ցրտահարվել ա, պետք է գոնե հողի հարկերից ազատվի, ասում են այդպիսի բան չկա, ասում են ոչ բյուջեն պակաս գումար կհավաքի, բա ո՞նց կարելի է լավ բան տեսնել»,–նշեց նա։
Դիտարկմանը, որ ինքը բարեգործություն անելով հարկերիc է խուսափում, այդպիսի գնահատականներ են տրվել ժամանակին, Ծառուկյանը հավաստիացրեց՝ դրանք չար մարդիկ են. «Ուրեմն դրանք բոլորը չար մարդիկ են, նախանձ մարդիկ են, չարող մարդը արող մարդուն նախանձությունից չարախոսում է, եթե այսքան ստուգում են, քանի տարի է Ծառուկյանին ստուգում են, ում պետք է ստուգեն, չեն ստուգում»։



