
Ես իմ ամբողջ գիտակցական կյանքի ընթացքում տեսել եմ, որ Մայր Աթոռը ինչից ասես խոսի, բայց մի անգամ եկեղեցու մասին չխոսեց: Կլինի՞ Մայր Աթոռը մի օր վեր կենա կուսակրոնությունից խոսա: Թե չէ, մե՛կ քաղաքական հարցերից ա խոսում, մե՛կ ռազմական, մե՛կ ֆեյք նյուզ ա տարածում: Մարդ չի իմանում, էդ ֆեյք նյուզերով լեցուն ընդդիմադիր օրաթե՞րթ ա, թե՞ Մայր Աթոռի պաշտոնական կայքն ա: Այս մասին այսօր՝ ապրիլի 10-ին, ԱԺ հերթական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վահագն Ալեքսանյանը: «Մայր Աթոռը ֆեյք նյուզ ա տարածում, թե Հայաստանի Կառավարությունը Տավուշի հատվածից տարածքներ ա հանձնում: Մեկը լինի, Մայր Աթոռին հարցնի, էդ հատվածները, որ նշում եք, իբր Տավուշի մարզի տարածք են, էդ գյուղը օրինակ, գյուղապետ ունեցե՞լ ա, կադաստրով ու՞մ ա պատկանում, կադաստրային բալանսում որտե՞ղ ա էդ հողը, հարգելի՛ Մայր Աթոռ»,-ասաց Վահագն Ալեքսանյանը՝ հավելելով, որ այդ լուրերը ավելի են մեծացնում երկրին սպառնացող վտանգները:
Նրա խոսքով, Մայր Աթոռի վարած քաղաքականությունը տանելու է նրան, որ հայերը փոխեն իրենց վերաբերմունքը Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ: Նա շեշտեց նաև, որ իր իշխանության և եկեղեցու հարաբերությունները շատ լավն են, հարցն այն է, թե ինչպիսի՞ն են հարաբերությունները եկեղեցու և որոշ սպասավորների միջև: