Մաքսային փորձաքննություն իրականացնող կազմակեր...

2025 թվականի համար մաքսային փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների հավատարմագրման նպատակով  Պետական եկամուտների կոմիտեն փորձաքննություն իրականացնող կազմակերպություններին առաջարկում է ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 7-ի թիվ 2118-Ն որոշմամբ սահմանված կարգով՝ մինչև սույն թվականի փետրվարի 21-ը marine_amirkhanyan@taxservice.am էլեկտրոնային փոստի հասցեին ներկայացնել համապատասխան հայտը և նշված որոշմամբ հաստատված հավելվածի 9-րդ կետով սահմանված փաստաթղթերը և տեղեկությունները:

Հայտարարության մանրամասներին կարող եք ծանոթանալ ՊԵԿ պաշտոնական կայքի «Գործունեություն» բաժնի «Հրապարակումներ» ենթաբաժնի Այլ հրապարակումներ  մասում: