Մանվել Գրիգորյանը ներկա է իր ու կնոջ գործով դ...

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը:

Մանվել Գրիգորյանը դատին ներկա է: Նրա պաշտպան Արսեն Մկրտչյանը դիմեց դատավորին՝ խնդրելով լրատվամիջոցներին դուրս գալ նիստերի դահլիճից՝ պնդելով, որ Գրիգորյանի առողջական վիճակը դեռևս բավարար լավ չէ ու, գուցե, կարիք լինի նիստի ընթացքում նրան ժամանակ առ ժամանակ բուժօգնություն ցույց տալ:

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտարարեց, որ դատարանը մերժում է լրատվամիջոցների միջնորդությունը՝ նիստը տեսա-լուսանկարահանելու վերաբերյալ: Դատավորը երկու րոպե ընդմիջոմ հայտարարեց, որպեսզի տեսանկարահանող սարքերը հանվեն նիստերի դահլիճից: