Մանվել Գրիգորյանը մշտապես բժիշկների հսկողությ...

Այսօր կառավարությունում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պատասխանելով Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի մասին հարցին ասաց, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը հենց ամենասկզբից եղել է նախարարության ուշադրության կենտրոնում, այն իմաստով, որ իրենք մասնակցում են բազմաթիվ փորձաքննությունների իրականացմանը՝ օրենքով սահմանված կարգով, երկրորդը քրեակատարողական հիմնարկից քաղաքացիական հիվանդանոց տեղափոխվելուց հետո նա գտնվում է մշտական հսկողության տակ բժիշկների կողմից։ Վիճակը գնահատվում է կայուն անհանգստանալու ոչինչ չկա։ վերջին խոսքերը ըստ Թորոսյանի պատասխանում են այն մեղադրանքներին, որ Մանվել Գրիգորյանին «սպանում են»։ Ըստ նախարարի նման բան չկա ու ամեն բան արվում է ցանկացած մարդու առողջությունը պահպանելու համար։