Մանրամասներ Ուռուցքաբանության ազգային կենտրոն...

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հայտարարությամբ է հանդես եկել՝ կապված կենտրոնում տեղի ունեցած միջադեպի հետ:

«Այսօր տհաճ միջադեպ է տեղի ունեցել առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող «Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում»:

Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Մանուկյանը մի քանի օր առաջ աշխատակիցներից մեկին` իրավական հիմքով, ազատել է աշխատանքից։ Այսօր վերջինիս որդին, որը ևս մեր կենտրոնի աշխատակիցներից է, որոշել է հաշիվ պահանջել նման որոշման համար:

Վերջինս ներխուժել է տնօրենի աշխատասենյակ` վիրավորանքներ ու հայհոյանքներ ուղղել Նարեկ Մանուկյանի հասցեին, որից հետո փորձել է հարվածել նրան: Աշխատակիցը չի լսել նաև տնօրենի հորդորը` հարցը իրավական ճանապարհով պարզելու վերաբերյալ:

Վիճաբանության կապակցությամբ հրավիրվել է ոստիկանություն:

Կոչ ենք անում բոլորին, խնդիրները լուծել քաղաքակիրթ շփման կանոններով և իրավական գործընթացներով։

Մնացած մանրամասները կպարզեն իրավապահ մարմինները»,- տեղեկացնում է Ուռուցքաբանության ազգային կենտրոնը: