«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահ մարմինները, ուսումնասիրելով Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) ռեկտոր Սրբուհի Գեւորգյանի գործը, արդեն «հասնում» են կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարին։ Ավելի վաղ «Ժողովուրդը» գրել էր, որ իրավապահները այցելել են նախարարություն եւ պահանջել մի շարք փաստաթղթեր։
«Ժողովուրդ» օրաթերթին այժմ հայտնի են դառնում նոր մանրամասներ։ Պարզվում է՝ խոսքը վերաբերում է մի պայմանագրի, որը ստորագրել է հենց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ իր ընկերուհի, ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գեւորգյանի առաջարկով։



