
Փետրվարի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Մալիբու» այգում տեղի ունեցած դանակահարության հետևանքով «ձախ աճուկային շրջանում կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ շտապօգնության խումբը «Հերացի թիվ 1» համալսարանական հիվանդանոց է տեղափոխել մի տղայի, ում վիճակը միջին ծանրության է, հաղորդում է Shamshyan.com-ը:
Օպերատիվորեն հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը Երևանի բնակիչ 27-ամյա Էրիկ Մ․-ն է։
Ոստիկանությունում ստացվել են նաև տեղեկություններ, որ ժամը 21։00-ի սահմաններում այդ այգում տեղի է ունեցել վիճաբանություն և ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործություն կատարած անձանց, հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ: