Մակունցը մասնակցել է ԱՄՆ Գիտության և տեխնոլոգ...

Դեկտեմբերի 12-ին Ամերիկյան պետությունների կազմակերպությունում Հայաստանի մշտական ​​ներկայացուցիչ, դեսպան Լիլիթ Մակունցը մասնակցել է Ամերիկյան պետությունների Գիտության և տեխնոլոգիաների Նախարարների բարձրագույն մարմինների 7-րդ հանդիպմանը։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։

Երեք տարին մեկ գումարվող համաժողովի նպատակն է քննարկել Ամերիկյան պետություններում արհեստական ​​բանականության անվտանգ, ապահով և վստահելի զարգացմանն ու գործարկմանը վերաբերող առանցքային հարցեր: