ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Սյուզան Ուայլդի հետ (Փենսիլվանիա, դեմոկրատ)։
«Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել այն անվտանգային մարտահրավերներին, որոնց Հայաստանն առերեսվում է, և քննարկվել են տարածաշրջանային խաղաղությանը հասնելու համար անհրաժեշտ գործնական քայլերը։
Զրուցակիցներն ընդգծել են շարունակական համագործակցության կարևորությունը», - ասվում է դեսպանության հաղորդագրությունում։