Մակունցին հետ կկանչեն․ Փաշինյանը ցանկանում է...

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանի գործող իշխանությունները ԱՄՆ նախագահական վերջին ընտրությունների ժամանակ լայն թափով աշխատել են նորընտիր նախագահ Թրամփի հակառակորդ՝ դեմոկրատ Քամալա Հարիսի օգտին։ Այս գործում իշխանության ջանքերը համակարգել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցը։ Սրա մասին մամուլը բազմաթիվ հրապարակումներ ունի։

Թրամփի թիմը, լավատեղյակ լինելով Հայաստանի իշխանությունների վարքագծին, իշխանության գալուց անմիջապես հետո որպես պատասխան՝ անտեսում է Փաշինյանին ու իր թիմին։ Փաշինյանին և իր թիմակիցներին առ այսօր չի հաջողվում որևէ բարձր մակարդակի հանդիպում ունենալ ԱՄՆ գործող իշխանությունների հետ։

Այս իրավիճակը նյարդայնացնում է Նիկոլ Փաշինյանին, և ըստ որոշ տեղեկությունների՝ նա ելքեր է փնտրում, որպեսզի կարողանա արժանանալ Թրամփի վարչակազմի բարեհաճությանը։ Նույն աղբյուրների համաձայն՝ Փաշինյանը պատրաստվում է դեսպան Մակունցին հետ կանչել և ԱՄՆ իշխանություններին հավաստիացնել, որ դեմոկրատների օգտին իր աշխատանքը եղել է անձնական նախաձեռնություն, որի համար նա պատժվել է։ Փաշինյանը հույս ունի, որ ԱՄՆ-ում կգնահատեն իր այս քայլը։