Մակրոնը թող հոգա Ուկրաինայի մասին, որին կործա...

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն մեկնաբանել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը, ով Ֆրանսիայի դեսպանների հետ տարեկան հանդիպմանը խոսել է Վրաստանի և հետխորհրդային այլ երկրների նկատմամբ Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականության մասին, գրում է SOVA-ն։

Նրա խոսքով, վերջին տարիներին ռուսական ագրեսիան հարևան երկրների նկատմամբ զգալիորեն աճել է, ինչն ակնհայտ էր նաև Վրաստանում՝ 2024 թվականի հոկտեմբերի 26-ի ընտրությունների ժամանակ։

Կոբախիձեի խոսքով, եթե Ռուսաստանի Դաշնությունը միջամտում է, ապա միայն հարեւան երկրների համատեքստում, դա Ուկրաինան է։ Իսկ Մակրոնին նա խորհուրդ է տվել հոգ տանել Ուկրաինայի մասին, որը դատապարտել են կործանման։

«Եթե Ռուսաստանը ինչ-որ տեղ միջամտում է, ապա, խոսելով հարեւան երկրների մասին, նա միջամտում է Ուկրաինային։ Եվ նախընտրելի է, որ բոլորը տեր կանգնեն Ուկրաինային, որին դատապարտել են կործանման։

Թող Ֆրանսիայի նախագահը հոգ տանի Ուկրաինայի մասին, որին դատապարտել են կործանման։ Ես խոսում եմ այն ​​մասին, թե որն է իրական խնդիրը, ես չեմ կարող մեկնաբանել սուտը:

Ես մեկնաբանում եմ այն ​​խնդիրը, որին բախվում են բոլորը՝ սա կործանված Ուկրաինան է»,- եզրափակել է վարչապետը։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ռուսաստանը վերջին տարիներին ավելի ագրեսիվ է դարձել իր հարևան տասը երկրների շարքում։ Նա այս համատեքստում նշում է Վրաստանը և ասում, որ երկիրը ականատես է եղել նաև Ռուսաստանի ագրեսիվ վերաբերմունքին՝ ընտրական գործընթացների ապակայունացման և 2024 թվականի հոկտեմբերի 26-ին քվեաթերթիկների լցոնման միջոցով։