«Տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի առնչությամբ մշտապես նշել ենք, որ հետամուտ ենք այս հարցին, և այն բարձրացնում ենք ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում։ Եթե չեք սխալվում դեռևս փետրվարի 5-ին Ֆրանսիայի հայկական կազմակերպության համակարգող կոմիտեի կազմակերպած միջոցառմանը Ֆրանսիայի նախագահը նշել էր, որ Ֆրանսիան` ի տարբերություն այլ երկրների,միակ երկիրն է, որը խստորեն պահպանում է էմբագռոյի իր պարտականությունները, և Ադրբեջանին չի վաճառվի այնպիսի զենք, որը կարող է օգտագործվել Արցախում»,- այս մասին իր ասուլիսի ժամանակ ասաց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը` անդրադառնալով մամուլում շրջանառվող հրապարակումներին, ըստ որոնց` Ֆրանսիան պատրաստվում է Ադրբեջանին զենք վաճառել։
ԱԳՆ խոսնակը կարևորեց այն, որ Ֆրանսիան հետամուտ լինի այս հարցում և ձեռնպահ մնա Ադրբեջանի հետ որևէ համագործակցությունից և կարող է տարածաշրջանում խաթարել ռազմական բալանսը:



