
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնn իր «լիակատար աջակցությունն է հայտնել Գազայի վերականգնման ծրագրին», որը հաստատվել է Արաբական պետությունների լիգայի կողմից՝ հավելելով, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը «այլևս չպետք է վտանգ ներկայացնի Իսրայելի համար»։ Մակրոնի հայտարարությունը մեջբերում է France Info-ն։
Բացի այդ, Ֆրանսիայի նախագահն ընդգծել է, որ ՀԱՄԱՍ-ը «չպետք է որևէ մասնակցություն ունենա» Գազայի հատվածի կառավարմանը։
Միևնույն ժամանակ Մակրոնը նշել է, որ «կտրականապես դեմ է այնտեղի բնակչության տեղահանմանը և գազայի հատվածում ու Հորդանան գետի Արևմտյան ափին ցանկացած անեքսիայի»:
«Սա կլինի միջազգային իրավունքի խախտում և լուրջ սպառնալիք ամբողջ տարածաշրջանի, այդ թվում՝ Իսրայելի անվտանգության համար», - ասել է նա։
Փետրվարին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացրել է Գազայից պաղեստինցիների զանգվածային տեղահանման գաղափարը։ Նա նաև չէր բացառել ամերիկյան զորքերի օգնությամբ Գազայի հատվածը վերահսկողության տակ առնելու հավանականությունը։ Միևնույն ժամանակ, արաբական երկրները խիստ հակազդեցություն հայտնել այս առաջարկին՝ առաջ քաշելով Գազայի վերակառուցման այլընտրանքային ծրագիր, որը պաղեստինցիներին թույլ կտա մնալ իրենց տարածքում:
Իրավապաշտպան կազմակերպությունների խոսքով՝ պաղեստինցիներին հեռանալ ստիպելը կամ նրանց նկատմամբ ճնշումը կարող է ռազմական պոտենցիալ հանցագործություն լինել: Այնուամենայնիվ, Սպիտակ տունն ասում է, որ Թրամփը «հավատարիմ է մնում իր տեսլականին»: