Մակրոնը ապացույցներ կներկայացնի դատարանին, որ...

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը գիտական ապացույցներ կներկայացնի ԱՄՆ դատարանին, որ իր կինը կին է: Այս մասին հայտնել է BBC-ն ՝ վկայակոչելով Մակրոնների փաստաբան Թոմ Քլերին:

Խոսքը աջակողմյան ակտիվիստ Քենդիս Օուենսի հետ դատավարության մասին է, որը հայտարարել է, որ Բրիջիթ Մակրոնն իրականում տղամարդ է ծնվել։

Փաստաբան Թոմ Քլերը հայտնել է, որ Մակրոնի կինն այդ արտահայտությունները «աներևակայելի հիասթափեցնող» է համարել, իսկ Ֆրանսիայի նախագահին դրանք «շեղում են»:

Նա հստակեցրել է, որ կներկայացվեն գիտական բնույթ ունեցող փորձագիտական ցուցմունքներ, որոնք ամուսինները պատրաստ են ցուցադրել: