Մակրոն․ ռազմական գործողությունները չեն կանխի...

Իրանի միջուկային ծրագրի օբյեկտների դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողությունները չեն օգնի լուծել դրա հետ կապված հարցերը. անհրաժեշտ է դիվանագիտության միջոցով ապահովել մշտական վերահսկողության պայմաններ։ Այս մասին Կորեայի Հանրապետություն ժամանելուն պես լրագրողներին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Ֆրանսիայի առաջնորդը հիշեցրել է, որ կես տարի առաջ ԱՄՆ-ն արդեն հավաստիացնում էր ողջ աշխարհին, թե ամեն ինչ ոչնչացված է, և Իրանի միջուկային ծրագրի հարցը կարգավորված է։ Սակայն այժմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին բացատրում է ներկայիս ռազմական գործողությունը Թեհրանի կողմից միջուկային զենք ունենալը թույլ չտալու ձգտմամբ։

Այս կապակցությամբ Մակրոնը կոչ է արել ստեղծել հարթակ Իրանի հետ դիվանագիտական և տեխնիկական բանակցությունների համար, առանց որի, նրա խոսքով, իրավիճակը կարող է վատթարանալ մի քանի ամսվա կամ տարվա ընթացքում։ 

«Եթե չկան միջազգային դիտորդներ, որոնք կստուգեին, թե որտեղ են գտնվում արդեն իսկ առկա նյութերը, ինչպես են տարվում հետազոտությունները, և որոնք կիրականացնեին օբյեկտների տեսչական ստուգումներ, ապա դա լուրջ չէ, քանի որ Իրանում այսօր և վաղը միշտ կգտնվեն համապատասխան հմտություններ ունեցող մարդիկ, միշտ կլինեն թաքնված օբյեկտներ։ Եվ հետևաբար, նույնիսկ նպատակային ռազմական գործողությունը, նույնիսկ մի քանի շաբաթ տևողությամբ, թույլ չի տա վերջնականապես լուծել միջուկային հարցը»,- ասել է նա։