ՄԱԿ-ը Մինսկին կոչ է անում անհապաղ ազատ արձակե...

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը կոչ է արել Բելառուսին ազատ արձակել բոլոր ակտիվիստներին, ընդդիմադիր գործիչներին և լրագրողներին։ Բաչելետի խոսքով՝ այդ երկրում մոտ 1100 մարդ կալանավորված է «քաղաքական դրդապատճառներով», նշում է Ռոյթերսը։

Ամերիկայի ձայնը գրում է, որ ինգշաբթի օրը ելույթ ունենալով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում՝ Բաչելետը հայտարարել է, որ 2020 թվականի ընտրություններից ի վեր Ալեքսանդր Լուկաշենկոյի կառավարությունը կիրառում է մարդու «համատարած և համակարգված» իրավունքների խախտում։

Պաշտոնական Մինսկն իրականացնում է «զանգվածային ռեպրեսիաներ, ներառյալ լայնածավալ ուժի անհամաչափ կիրառում», - ընդգծել է Բաչելետը։

Նա նաև հայտարարեց, որ 2020 թվականի օգոստոսին տեղի ունեցած ընտրություններից և ցույցերից հետո ձերբակալվել է 13,500 մարդ, և նրանցից շատերը բազմիցս ծեծի են ենթարկվել, ինչպես նաև բռնության այլ ձևերի, ներառյալ բռնաբարության:

Բելառուսի պատվիրակությունը մերժել է զեկույցի եզրակացությունները։ Մինսկի խոսնակ Անդրեյ Տարանդան պնդում էր, որ Բաչելետի ելույթը լի էր կեղծ մեղադրանքներով։