ՄԱԿ-ում մտահոգ են Թրամփի օրոք ԱՄՆ ֆինանսավորմ...

ՄԱԿ հաստատությունները մտահոգվում են, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կկրճատի ֆինանսավորումը հունվարի 20-ին պաշտոնն ստանձնելուց հետո։ Այս մասին գրել է Agence France-Presse-ը (AFP)՝ հղում կատարելով ՄԱԿ ներկայացուցիչներին եւ վերլուծաբաններին։

«Մենք խիստ անհանգստացած ենք»,- գործակալությանն ասել է ՄԱԿ ազգաբնակչության հիմնադրամի Վաշինգտոնի ներկայացուցչության փոխտնօրեն Ռեյչլ Մոյնիհենը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կկարողանա դիմանալ այնտեղից ԱՄՆ հնարավոր դուրս գալուն, բայց «դա նրա համար ցավոտ կլինի», նշել է Գլոբալ առողջության շվեյցարական կենտրոնի տնօրեն Սյուրի Մունը։ Թրամփը կարող է կրճատել նաեւ ՄԱԿ գենդերային հավասարության «ՄԱԿ-կանայք» հարցերի կառույցի եւ ՄԱԿ գլխավոր հանձնակատարի մարդու իրավունքների վարչության ֆինանսավորումը, նշել է AFP-ը։

«Հավանաբար, [Թրամփը] առանց հապաղման կհրաժարվի ՄԱԿ համաձայնագրերից եւ մեխանիզմներից»,- գործակալությանն ասել է Միջազգային ճգնաժամային խմբի ներկայացուցիչ Ռիչարդ Գոուենը։ Նրա գնահատմամբ՝ ԵՄ երկրները «հստակ հասկացրել են, որ ավելորդ փողեր չունեն, որպեսզի օգնության հասնեն ՄԱԿ-ին»։