ՄԱԿ-ում Իսրայելի որոշումը Գազայի հատվածում էլ...

Պատժամիջոցների բացակայությունը եւ Իսրայել զենքի շարունակական մատակարարումը, Գազայի հատվածում էլեկտրաէներգիայի անջատման ֆոնին, հանցակցություն է պաղեստինցի ժողովրդի ցեղասպանությանը: Այսպիսի հայտարարություն է արել Պաղեստինի օկուպացված տարածքներում մարդու իրավունքների իրավիճակի հարցերով ՄԱԿ հատուկ զեկուցող Ֆրանչեսկա Ալբանեզեն։ X-ում հրապարակված իր մեկնաբանությունում նա ցեղասպանություն է անվանել Գազայի հատվածում էլեկտրաէներգիայի մատակարարումը դադարեցնելու Իսրայելի որոշումը: «Գազայի հատված էլեկտրաէներգիայի մատակարարման դադարեցումը նշանակում է դադարեցնել մաքուր ջրի մատակարարումը»,- ընդգծել է նա՝ նշելով նաեւ, որ «Իսրայելի դեմ պատժամիջոցների բացակայությունը եւ այս երկրի վրա զենքի էմբարգոն նշանակում է, ի թիվս այլ բաների, աջակցություն ցեղասպանության իրականացմանը»։ Կիրակի՝ մարտի 9-ին, Իսրայելի պետական ​​Kan հեռուստառադիոընկերությունը հայտնել է, որ հրեական պետության էներգետիկայի նախարար Էլի Քոհենը կարգադրել է դադարեցնել էլեկտրաէներգիայի մատակարարումը Գազայի հատված։ Kan-ը նշել է, որ Իսրայելը էլեկտրաէներգիա է մատակարարել Գազա՝ անկլավի կենտրոնական հատվածում մաքրիչ կայան գործարկելու համար, սակայն Գազայի էլեկտրաէներգիայի մեծ մասն արտադրվում է գեներատորների միջոցով, որոնց վառելիքը Գազայի հատված արդեն մեկ շաբաթ է՝ չի հասնում։