ՄԱԿ-ում հայտարարել են, որ Գազայում տեղի ունեց...

Միջազգային հանրությունը բավարար ուշադրություն չի դարձնում Գազայի հատվածում տեղի ունեցող «սարսափներին և մղձավանջներին»՝ գործնականում անտեսելով քաղաքացիական զոհերի թիվը, ասում է Սեմ Ռոուզը՝ ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության (UNRWA) ներկայացուցիչը։

«Ամբողջ ուշադրությունը [Գազայի հատվածի] վրա է, բայց դա ոչինչ չի փոխում։ Նախկինում զգացողություն կար, որ ինչ-որ պահի [տարածաշրջանում իրավիճակը] կհասնի մի կետի, երբ աշխարհը կասի «բավական է», - ասել է Ռոուզը եվրոպական Politico պարբերականին:

Ըստ UNRWA-ի ներկայացուցչի, լրատվամիջոցներում հայտնված «սարսափելի պատմությունները» և Գազայի հատվածում հակամարտության սրման մակարդակը բավարար չեն, որպեսզի աշխարհը քայլեր ձեռնարկի։ «Հակամարտության ողջ ընթացքում կար երկակի ստանդարտների զգացում. եթե դա տեղի ունենար այլ ժողովրդի հետ, ոչ թե պաղեստինցիները, հասարակության արձագանքը շատ տարբեր կլիներ», - ասաց Ռոուզը:

Մասնագետը նաև նշել է, որ սեպտեմբերի 11-ին Գազայի հատվածի կենտրոնական դպրոցի վրա իսրայելական ավիահարվածներից հետո, որի արդյունքում UNRWA-ի վեց աշխատակից է զոհվել, կազմակերպության աշխատակիցները չեն ցանկանում կրել ՄԱԿ-ի խորհրդանիշներով բաճկոններ, «քանի որ վախենում են, որ դա իրենց թիրախ կդարձնի»։ «Ինձ ուղղակի ապշեցնում է, որ ոչ ոք ոչինչ չի կարող անել»,- ընդգծել է մասնագետը՝ մեկնաբանելով Գազայի հատվածում ստեղծված ծանր հումանիտար իրավիճակը։