ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մանրամասնել է, թե ին... ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանավորությամբ անցկացված առաջին հանդիպումը, որ տեղի է ունեցել 2019 թվականի մարտի 29-ին Վիեննայում։ Այս մասին հայտարարություն է տարածել գլխավոր քարտուղարի խոսնակը։ ՄԱԿ-ի գլխավոր պաշտոնյան նաև ողջունում է այն ուշադրությունը, որ երկու երկրների ղեկավարները հատկացրել են խաղաղության համար նպաստավոր պայմանների ստեղծման և բանակցություններում առաջխաղացման ուղղությամբ, ինչպես նաև հրադադարի ամրապնդման, մարդասիրական հարցերի լուծմանը նրանց հակվածությունն ու խաղաղ կարգավորմանն ուղղված երկխոսությունը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը նաև դրական է գնահատել ԵԱՀԿ միջնորդական ջանքերն ու իր աջակցությունը հայտնել միջնորդներին։