ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է Իսրայել...

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատապարտել է Իսրայելի հարձակումը Գազայի հատվածի վրա՝ այնտեղ մարդասիրական օգնության բաշխման ժամանակ։ Այս մասին ասվում է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի տարածած հայտարարության մեջ։

«Գլխավոր քարտուղարը դատապարտում է Գազայում այսօր տեղի ունեցած միջադեպը, որի հետևանքով հարյուրավոր մարդիկ զոհվել և վիրավորվել են, երբ նրանք սպասում էին փրկարար օգնությանը, որտեղ ՄԱԿ-ը մեկ շաբաթից ավելի չի կարողանում օգնություն տրամադրել»,- նշվում է հայտարարության մեջ։