ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է հակառուսակ...

ՄԱԿ-ի գլխավոր ժողովը ընդունել է հակառուսական բանաձևը, որ չի ճանաչում հանրաքվեները ԴԺՀ-ում, ԼԺՀ-ում, Խերսոնի և Զապորոժիեի շրջաններում, այս մասին հայտնում է Ռիա Նովոստին:

Արևմտյան երկրներն ավելի վաղ պատրաստել են բանաձև, որը չի ճանաչում հանրաքվեները և կոչ է անում բոլոր երկրներին, միջազգային կազմակերպություններին և ՄԱԿ-ի մասնագիտացված կառույցներին չճանաչել «Ուկրաինայի Լուգանսկի, Դոնեցկի, Խերսոնի և Զապորոժիեի շրջանների» կարգավիճակի փոփոխությունները։ Տեքստում նաև կոչ կա չճանաչել չորս շրջանների միացումը Ռուսաստանի Դաշնությանը։ Բացի դրանից, Մոսկվային կոչ է արվում անհապաղ դուրս բերել ուժերը Ուկրաինայից։ Փաստաթուղթն արտահայտում է «հավատարմություն Ուկրաինայի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում»։ Մոսկվային դատապարտում են իբր «հանրաքվեներ կազմակերպելու» և ԴԺՀ-ն, ԼԺՀ-ն և երկու շրջանները «կցելու փորձի» համար։

Բանաձևին կողմ է քվեարկել 143, դեմ՝ 5, ձեռնպահ՝ 35 երկիր։ Դեմ են քվեարկել Ռուսաստանը, Բելառուսը, Սիրիան, Հյուսիսային Կորեան, Նիկարագուան։