Այսօր լրանում է Ցեղասպանության կանխման եւ դրա համար պատժի կոնվենցիայի ընդունման 76-ամյակը, որն ընդունվել է Հոլոքոսթից հետո եւ պարտավորություն է ցեղասպանության զոհերի եւ այն վերապրածների համար՝ երաշխավորելու, որ այդ վայրագությունները երբեք չեն կրկնվի։ Այս մասին նշվել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի «Ցեղասպանության հանցագործության դեմ» 5-րդ գլոբալ ֆորումի մասնակիցներին, որն անցկացվում է Երեւանում։
«Ցավոք, բռնությամբ համակված աշխարհում ցեղասպանության մռայլ ուրվականը դեռ մեզ հետ է։ Բոլոր կառավարությունները պետք է վավերացնեն եւ լիովին կատարեն Կոնվենցիան՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելով։
Մենք պետք է ամրացնենք կանխման գործիքանին եւ դիմակայենք ապատեղեկատվությանը, որը կարող է նպաստել ատելության հրահրմանը եւ ցեղասպանության կատարմանը։ Մենք պետք է հարգենք եւ կատարենք Միջազգային դատարանի Կոնվենցիայի կիրառման վերաբերյալ որոշումները»,- նշված է ուղերձում։