Մահմուդ Աբասը հրաժարվել է հեռախոսով խոսել Բայ...

Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասը հրաժարվել է հեռախոսով խոսել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ՝ վերջինիս Իսրայել կատարած այցի ժամանակհայտնում է իսրայելական Kan-ը։

Վկայակոչելով Ռամալլահում անանուն պաղեստինյան աղբյուրը՝ հեռուստաալիքն հայտնել էոր Բայդենի վարչակազմի պաշտոնյաները փորձել են հեռախոսազրույց կազմակերպել առաջնորդների միջևսակայն Աբասը մերժել է խնդրանքը:

ԱյդուհանդերձԱՄՆ-ի և Պաղեստինի ինքնավարության թիմերը կապի մեջ են մնացել նույնիսկ այն ժամանակերբ Աբասը քննադատել է Վաշինգտոնի աջակցությունը Իսրայելին Համասի դեմ պատերազմում և չեղարկել Բայդենի և արաբ առաջնորդների հետ սպասվող հանդիպումը այս շաբաթվա սկզբին Հորդանանում կայանալիք գագաթնաժողովում: