
Ուրուգվայի նախկին նախագահ (2010-2015) Խոսե Մուխիկան մահացել է երեքշաբթի՝ 89 տարեկանում՝ քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո։
Լուրը հաստատել է Ուրուգվայի նախագահ Յամանդու Օրսին։ «Մենք շատ կկարոտենք քեզ, սիրելի՛ ծերուկ։ Շնորհակալություն այն ամենի համար, որ տվեցիր մեզ և ժողովրդիդ հանդեպ քո խոր սիրո համար»,- գրել է նա X-ի էջում։