
100 տարեկան հասակում մահացել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը։
Նա մահացել է Կոնեկտիկուտ նահանգի իր տանը։
Հենրի Քիսինջերը որպես ազգային անվտանգության հարցերով խորհրդական, այնուհետև նախագահներ Ռիչարդ Նիքսոնի և Ջերալդ Ֆորդի օրոք պետքարտուղար, 1969-1977 թվականներին եղել է Խորհրդային Միության հետ հարաբերություններում լիցքաթափման քաղաքականության ճարտարապետներից մեկը։
Արտաքին քաղաքականության վերաբերյալ Քիսինջերի հայացքները ձևավորվել են երկու գերտերությունների՝ ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի դիմակայության տարիներին։
Նա realpolitik-ի կողմնակից էր՝ հաճախ ի վնաս սկզբունքների խուսանավելու և հնարավորը փնտրելու քաղաքականության ջատագով։ Այդպիսին էլ Քիսինջերը մնաց մինչև վերջ, ինչը բազմիցս ցուցադրել է վերջին տարիներին ։
Նրա «Դիվանագիտություն» և «Աշխարհակարգ» աշխատությունները քաղաքագիության բնագավառի ֆունդամենտալ կոթողներից են, որոնք չեն կորցրել իրենց արդիականությունը։