Այսօր մահացել է Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը։ Այս մասին հայտնում են Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունից։
Կանդաուրովը Գյումրիում գլխավոր հյուպատոսի պաշտոնում նշանակվել է 2020 թվականի դեկտեմբերին, դիվանագիտական ծառայության մեջ է 1996 թվականից, աշխատել է նախարարության կենտրոնական ապարատում և արտերկրում տարբեր պաշտոններում։