88 տարեկան հասակում մահացել է ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը։
Այս մասին կիրակի՝ օգոստոսի 18-ին, հայտնել է AFP-ն։
Ալեն Դելոնը ծնվել է 1935 թվականի նոյեմբերի 8-ին Փարիզի Սո կոչվող արվարձանում:
2022 թվականին նրա որդին՝ Էնթոնին թողարկեց ինքնակենսագրություն, որտեղ նա պատմում էր իր հոր հետ անձնական զրույցների մասին։
Մասնավորապես, նա գրել է, որ Դելոնը ցանկանում է դիմել էվթանազիայի, եթե հայտնվի կոմայի մեջ, և նրա կյանքը կախված կլինի կենսապահովման համակարգից:
Դերասանը կյանքից հեռացել է Ֆրանսիայի իր տանը՝ շրջապատված երեխաներով և ընտանիքով:



