Մահացել է Էրդողանի խնամին՝ Օզդեմիր Բայրաքթարը

Թուրքիայում մահացել է Էրդողանի փեսա, հարվածային անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) արտադրությամբ հայտնի «Baykar savunma» ընկերության տեխնիկական գծով տնօրեն Սելչուք Բայրաքթարի հայրը՝ Օզդեմիր Բայրաքթարը։

Այդ մասին հայտնել էր նրա որդին՝ Հալուք Բայրաքթարը՝ Twitter-ում գրառում անելով։

Արմատներով տրապիզոնցի Օզդեմիր Բայրաքթարը մահացել է 72 տարեկան հասակում։ Վերոհիշյալ ընկերությունում նա զբաղեցնում էր կառավարման խորհրդի նախագահի պաշտոնը։

Թուրքիայի արդյունաբերության ոլորտում առաջատար դիրք ժամանակին աշխատել է տեխնիկական գծով տնօրեն։

Աղբյուր`    Ermenihaber.am