Մադուրոն հայտարարել է 18 ամսվա ընթացքում պաշտ...

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ԱՄՆ պաշտոնյաների հետ ոչ պաշտոնական բանակցությունների ժամանակ հայտարարել է 18 ամսվա ընթացքում պաշտոնաթող լինելու իր պատրաստակամության մասին: Այս մասին կիրակի օրը հայտնել է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրին` ТАСС- ի փոխանցմամբ:

Նրա խոսքով՝ Մադուրոյի վարչակազմը դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացուցիչներին՝ երկրների միջև երկխոսություն հաստատելու նպատակով։ Նշվում է, որ որոշ ամերիկացի պաշտոնյաներ նման հրաժարականի առաջարկը ընդունելի են համարել Կարակասի և Վաշինգտոնի միջև հակամարտությունը լուծելու համար։ Սակայն, Սպիտակ տունը, ի վերջո, պնդել է Վենեսուելայի նախագահի անհապաղ հրաժարականի վրա։

Նոյեմբերի 29-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հայտարարել է, որ փակում է Վենեսուելայի օդային տարածքը։ Վաշինգտոնը մեղադրում է Վենեսուելայի իշխանություններին թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի անբավարարության մեջ։ Սեպտեմբերից ի վեր ԱՄՆ ուժերը տարածաշրջանում ոչնչացրել են առնվազն 20 մոտորանավակ, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 80 մարդ։