Իսպանիայի իշխանությունները մտադիր են պահպանել ռազմական հանդերձանքի համար Կիևին տրամադրված միջոցների ծավալները՝ տարեվերջին ֆինանսավորման գումարը հասցնելով ՝ մինչև 1 միլիարդ եվրոյի: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին հայտարարել է Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը:
«Անցյալ տարի դա 1 միլիարդ եվրո էր ռազմական հանդերձանքի համար, իսկ այս տարի մեր հանձնառությունն է հասնել առնվազն այդ թվին», - ասել է դիվանագետը RNE ռադիոկայանին տված հարցազրույցում:
Նա նաև նշել է, որ Մադրիդն արդեն 100 միլիոն եվրո է հատկացրել Կիևին մարդասիրական օգնության համար:
Նոյեմբերի 18-ին Մադրիդում կկայանա Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հանդիպումն Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ:



