Արցախի ԱԳՆ-ից արձագանքել են Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի տարածած ապատեղեկատվությանը։
«Մինչ Հիքմեթ Հաջիևը ջանք չի խնայում «ապացուցելու», իբրև թե «Լաչինի միջանցքը բաց է», միջազգային հանրությունը պատասխանում է ԿԽՄԿ-ի հայտարարությամբ այն մասին, որ «Լեռնային Ղարաբաղ վերջին անգամ դեղորայք է մատակարարվել հուլիսի 7-ին, իսկ պարենի վերջին մատակարարումը տեղի է ունեցել հունիսի 14-ին», - նշված է Արցախի Հանրապետության ԱԳՆ-ի X-ի (նախկին Twitter) միկրոբլոգում արված գրառման մեջ։