ԼՂ-ում որոնողական աշխատանքների արդյունքում հա...

Լեռնային Ղարաբաղում փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները: 

Ինչպես հայտնում են ԼՂ ՆԳՆ տարածած հաղորդագրությունը, սեպտեմբերի 28-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի տարածքից հայտնաբերվել է մեկ քաղաքացու դի։ Իսկ Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղի հարակից տարածքից` մեկ զինծառայողի աճյուն։

Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։