ԼՂ-ում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարար...

ՌԴ Պետդումայի հայտարարությունը Լեռնայի Ղարաբաղի վերաբերյալ կքննարկվի այսօր՝ լիագումար նիստի ընթացքում: Հայտարարության նախագիծը ներկայացվել է երեկ, դրանում ռուս պատգամավորները կոչ են անում հակամարտող կողմերին վերադառնալ բանակցային գործընթացին և պատրաստ են միջնորդական օգնություն տրամադրել իրավիճակի կայունացման համար: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը:

Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատը նաև հայտարարում է հակամարտության կողմերի կողմից կրակի դադարեցման անհրաժեշտության մասին, ինչպես նաև կոչ անում կանխել տարածաշրջանում առճակատման սրացումը, նշելով՝ որ իրավիճակի խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա: