Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը կեղծիք է որակել լուրերը, թե Վաշինգտոնը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրների վրա ճնշում է գործադրում, որ ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի վերաբերյալ քննարկումների արդյունքներով բանաձև չստորագրեն։ «Արմենպրեսի» հարցին պատասխանելով՝ դեսպանատնից նշել են, որ բանաձևի նախագիծ Միացյալ Նահանգները չի տեսել: Հղում կատարելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում իրենց հայտարարությանը՝ դեսպանատնից ընդգծել են, որ Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրավիճակը շարունակում է խորապես մտահոգել ԱՄՆ-ին, և իրենք Ադրբեջանի կառավարությունը քաջալերում են շուտափույթ բացել Լաչինի միջանցքը հումանիտար, կոմերցիոն և մասնավոր փոխադրումների համար: