ԼՂ-ում դեռ մնացել են «զինված խմբավորումներ»,...

«Այսօր էլ ընթանում է զինված խմբավորումներից Լեռնային Ղարաբաղի տարածքների մաքրման գործընթացը»:

Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդունելով ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 53-րդ նիստի մասնակիցներին։

«Մեր տվյալներով՝ այս տարածքում դեռևս կան որոշակի խմբեր թաքնված։ Սեպտեմբերի 20-ից հետո Ղարաբաղում զինված սադրանքներ եղան: Տարածքը բավականին մեծ է, լեռնային և անտառապատ, ուստի մեզ ժամանակ է պետք տարածքն ամբողջությամբ մաքրելու համար այդ խմբավորումներից»,- նշել է Ալիևը: