«Նախ ձեռնպահ կմնամ ՌԴ նախագահի ձեր կողմից վերագրվող արտահայտությունը մեկնաբանելու առումով, համենայնդեպս ես նման բան չեմ լսել և ինչպես նախկինում ասել եմ՝ ուրիշին վերաբերվող ուղիղ մեջբերումները նախընտրում եմ մեկնաբանել միայն անձամբ դրանք կարդալուց կամ ծանոթանալուց հետո»:
Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյնաը՝ արձագանքելով հարցին, թե ԼՂ-ում ձերբակալված և Ադրբեջան տեղափոխված Արցախի նախկին նախագահներին՝ բարձրաստիճան պաշտոնյաներին Հայաստան կամ երրորդ երկիր տեղափոխելու համար ի՞նչ քայլեր է իրականացվել, բացի այդ ամսիներ առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասաց, որ Արցախի նախկին նախագահներին ՀՀ-ում չեն սպասում, հիմքեր ո՞ւնի այդպես կարծելու ՌԴ նախագահը, և որդյո՞ք նրանց չեն սպասում:
«Ես արդեն իսկ պատասխանեցի այդ հարցին, ասելով, որ Ադրբեջանում պահվող գերիների, պատանդների, այլ պահվող անձանց վերադարձի համար ամենօրյա աշխատանք է արվում և ես հասկանում եմ նաև որ այդ ամենօրյա աշխատանքի նկարագրությունը անիմաստ է, քանի դեռ արդյունք չկա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:



