ԼՂ-ից բռնի տեղահանվածների 95 տոկոսը հաշվառվել...

Լեռնային Ղարաբաղից Հայաստան ժամանած մարդկանց թիվը հոկտեմբերի 4-ի ժամը 12:00-ի դրությամբ չի փոխվել,  Հայաստան է եկել բռնի տեղահանված 100 հազար 625 անձ:

Այս մասին հայտնեց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

Հաշվառվածների թիվը 95 հազար 711 է, այլ կերպ ասած՝ բռնի տեղահանվածների ավելի քան 95 տոկոսը: