ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 14 հազար 840...

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 14 հազար 848 աշակերտ հոկտեմբերի 18-ի դրությամբ արդեն գրանցված է ՀՀ  դպրոցներում և հաճախում է դասերի։

Այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսի ընթացքում ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով աշակերտների բաշխվածությունն ըստ մայրաքաղաքի ու մարզերի։

«Երևանում ունենք 4675 սովորող, Արագածոտնում՝ 707, Արարատում՝ 2068, Արմավիրում՝ 1290, Գեղարքունիքում՝ 712, Լոռիում՝ 883, Կոտայքում՝ 2514, Շիրակում 631, Սյունիքում՝ 581, Վայոց Ձորում՝ 322 և Տավուշում 465 աշակերտ։ Նշենք, որ մի փոքր դանդաղել է երեխաների գրանցումը դպրոցներում, ինչը պայմանավորված է հիմնականում այն հանգամանքով, որ արդեն իսկ գործարկվել է վարձակալության ծրագիրը և կարծում եմ, որ մարդիկ այս պահին միջնաժամկետ կացարանի փնտրտուքով են զբաղված, ինչով պայմանավորում են նաև իրենց երեխաների դպրոց գնալը»,-մանրամասնել է  Անդրեասյանը՝ հորդորելով առաջին իսկ հնարավորության պարագայում դիմել դպրոց, քանի որ յուրաքանչյուր բաց թողնված օրը հետագայում լրացուցիչ բարդություններ  առաջացնում երեխաների շարունակական կրթության  համար։