ԼՂ հայերի վերադարձի հնարավորություն կար և կա....

ԼՂ հայերի վերադարձի հնարավորություն կար և կա: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ես հիմա չեմ ուզում մեկնաբանել պաշտոնական Երևանի գործողությունները, թե ինչ է արվել նրանց կողմից, այս հարցը պետք է տալ նրանց։ Ես ներկայացնում եմ մի երկրի արտաքին գործերի նախարարությունը, որը գիտի, թե ինչ է նշանակում մարդկանց զրկել տնից, և այս առումով շատ բան է արել, այդ թվում՝ այնպիսի բաներ, որոնք դուր չեն գալիս միջազգային հանրության որոշ ներկայացուցիչների»,- ասել է նա: