ԼՂ հակամարտության ժամանակ «Իսկանդերներից» ոչ...

«Իսկանդեր» հրթիռային համալիրներից ոչ մեկը չի կիրառվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ։ Այս մասին լրագրողներին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունում, փոխանցում է TASS-ը։

«Մեր ունեցած օբյեկտիվ և արժանահավատ տեղեկություններով, այդ թվում հաստատած օբյեկտիվ վերահսկման համակարգի կողմից, այդ տեսակի հրթիռային համալիրներից ոչ մեկը Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում չի կիրառվել»,-նշել են ռազմական գերատեսչությունում։

ՊՆ-ում ընդգծել են, որ հրթիռային ողջ զինամթերքը գտնվում է Հայաստանի զինված ուժերի պահեստներում։

Գերատեսչությունում կարծում են, որ ՀՀ վարչապետին շփոթության մեջ են գցել տարածաշրջանում համալիրների գործածման հաշվով։

«Դատելով ամեն ինչից՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ, պարոն Նիկոլ Փաշինյանին շփոթության մեջ են գցել, ինչի հետևանքով նա ոչ ճշգրիտ տեղեկություն է շրջանառել»,-նշել են ՊՆ-ում։