
Լուվրի թանգարանի տնօրեն Լորենս դե Կարը հրաժարական է տվել կողոպուտից հետո, սակայն նրա հրաժարականի դիմումը մերժվել է թանգարանի առաջիկա վերանորոգման աշխատանքների պատճառով, հաղորդել է «Ֆիգարո» թերթը՝ հղում անելով աղբյուրներին։
«Նա (Դե Կարը) հրաժարական է տվել, բայց ապարդյուն։ Էմանուել Մակրոնը, որն աջակցում է իր կողմից նշանակված տնօրենին և որին նա հանձնարարել է իրականացնել Լուվրի վերանորոգման աշխատանքները, վերջին օրերին նույնիսկ մի քանի անգամ զանգահարել է նրան։ Նա ասել է նրան. «Պինդ եղեք։ Թանգարանի վերանորոգման թափը խաթարելու մասին խոսք լինել չի կարող», - գրում են աղբյուրները։
Լուվրի տնօրենը նշանակվում է Ֆրանսիայի նախագահի կողմից՝ մշակույթի նախարարի առաջարկությամբ։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին գողերը ներխուժել են Լուվր և գողացել ինը զարդ, այդ թվում՝ թագեր, ականջօղեր, վզնոցներ և կրծքազարդեր, որոնք պատկանել էին Ֆրանսիայի թագուհիներին և կայսրուհիներին: Զարդերից մեկը՝ կայսրուհի Եվգենի դե Մոնտիժոյի վնասված թագը, վերականգնվել է և վերադարձվել թանգարանին: Գողության հետևանքով պատճառված վնասը գնահատվում է 88 միլիոն եվրո: