Լուծում կարող է լինել ՀՀ- Ադրբեջանին սահմանին...

Մենք շատ ակտիվ աշխատանք ենք իրականացնում միջազգային գործընկերների հետ: Այս մասին իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք ականջալուր ենք, ընդունում ենք, համաձայն ենք բոլոր կոչերին, ընդգծումներին, որ հարցերը դիվանագիտական խաղաղ ճանապարհով պետք է լուծենք, բայց Ադրբեջանը շարունակաբար դիմում է ագրեսիվ գործողություններին և միջազգային գործընկերներին առաջարկում ենք հետևյալ բանաձևը և կարծում ենք, որ լուծում կարող է լինել ՀՀ- Ադրբեջանին սահմանին միջագային դիտորդական առաքելության տեղակայումը, կլինի դա ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի, ԵԱՀԿ-ի, թե որևէ այլ միջազգային կազմակերպության»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Ադրբեջանի կողմից այս գործողությունների նպատակներից մեկը Հայաստանին բնականոն կյանքի ցիկլից դուրս բերելն է: Վարչապետը նկատեց, որ նման պայմաններում բոլորը լարվածությամբ սպասում են լուրերի, բայց մեզնից յուրաքանչյուրը պետք է գերկենտրոնացած լինի իր ամենօրյա աշխատանքի վրա: