«Լուսավոր Հայաստանը» կաջակցի Հրայր Թովմասյանի...

«Լուսավոր Հայաստանն» առաջին քաղաքական ուժն էր, որը դատապարտեց դատարաններն արգելափակելու իշխող քաղաքական ուժի որոշումը, քանի որ դա իշխանությունների տարանջատման սկզբունքի խախտում է: Այս մասին ԱԺ-ում Հրայր Թովմասյանին ՍԴ նախագահի լիազորություններից զրկելու նախաձեռնության քննարկման ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:

Ընդ որում, խոսելով այդ նախաձեռնության մասին, նա նշեց, որ չի աջակցում իշխող դաշինքի նախաձեռնությանը, սակայն չի էլ պատրաստվում որեւէ կերպ հակազդել դրան եւ այդ պատճառով «կողմ» է քվեարկում: Սիմոնյանը նշեց, որ իրենք օրինական են համարում այն, որ պատգամավորները կարող են կասկածներ ունենալ՝ կապված ՍԴ որեւէ անդամի հետ, եւ դրա համար իրենք կարող են դիմել ՍԴ՝ պահանջելով հետաքննություն անցկացնել որեւէ անդամի նկատմամբ:

Եթե խորհրդարանն ընդունի նախագիծը, այն կուղարկվի Սահմանադրական դատարան։ Այս նախագծի ընդունման համար անհրաժեշտ է պատգամավորների 80 ձայն, այսինքն՝ խորհրդարանականների ընդհանուր թվի 3/5-ը։ Բայց որոշումը կունենա երաշխավորական բնույթ։ Վերջնական որոշումն ընդունելու է Սահմանադրական դատարանը ձայների 2/3-ով։