Մամուլում արդեն տեղեկություններ հայտնվել էին, որ նոյեմբերի 9-ի խայտառակ բացահայտումից հետո, գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանn անվտանգության խնդիր է ունեցել։ Ոստիկանության և ԱԱԾ ուժերը չեն հերիքել և ինչպես «Հրապարակ» օրաթերթն էր բացահայտել` իշխանություններn այդ օրերին զինել էին նաև քաղաքացիական անձանց, որոնք պատրաստակամություն էին հայտնել պաշտպանել Արցախի հողերը հանձնած վարչապետին։
Մեր տեղեկություններով այդ օրերին Նիկոլ Փաշինյանի պաշտպանների թվում է եղել նաև քրեական անցյալով հայտնի Ռուստամ Ստեփանյանը՝ Չաղ Ռուստամը։ Ըստ մեր տեղեկությունների նրան կառավարական ամառանոց է բերել պատգամավոր Հայկ Սարգսյանը։
Ամիսներ առաջ մենք արդեն տեղեկացրել էինք, որ Հայկ Սարգսյանը մտերիմ հարաբերություններ ունի Ռուստամ Ստեփանյանի հետ: Նա նույնպես քրեական դեմք է, և 2016 թվականին ՌԴ իշխանությունները հետախուզում էին հայտարարել նրա նկատմամբ` մարդու առևանգման և սպանության մեղադրանքով:

Վարչապետ Փաշինյանի՝ նման անվտանգության երաշխավոր ունենալը, կարծում ենք ամեն բան հասկանալի է դարձնում։ Փաշինյանը հասարակության մերժված զանգվածին է կարողանում կոնսոլիդացնել իր շուրջ։



